Եվրոպայի ներկայացուցիչները կմասնակցեն ՈՒկրաինայում պատերազմի կարգավորման շուրջ բանակցությունների հաջորդ փուլին՝ նոյեմբերի 12-ին Կրեմլում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումից հետո հայտարարել է ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ ՈՒիթքոֆը։ Պուտինն իր հերթին զգուշացրել է, որ խաղաղության համաձայնագրի կնքումից հետո ՈՒկրաինայում արևմտյան զորքերի տեղակայումը կարող է հանգեցնել ռազմական գործողությունների վերսկսմանը։               
 

Քո սիրած թուրքը 1920-ին էլ էր ուզում հայկական հողերը վերցնել, ու այսօր էլ է նպատակը նույնը

Քո սիրած թուրքը 1920-ին էլ էր ուզում հայկական հողերը վերցնել, ու այսօր էլ է նպատակը նույնը
13.11.2026 | 12:35

Նիկոլն ու նրա շրջապատը ամեն հարմար առիթի տարբեր մտացածին թեզերով, կեղծ տեղեկություններով ու պոպուլիզմով փորձում են համոզել, թե հայ ժողովրդի հայրենասիրությունը Ստալինի պատվերով և Գլավլիտի ցուցումով իրականացված հատուկ քաղաքականության արդյունք է։ Ի դեպ, նա այս խոսույթը տիրաժավորում է արդեն մեկ տարուց ավելի (հիշեք «Ցանկապատ» ներկայացման դրվագը, որին հաջորդեց հայտնի թեզիսների հրապարակումը)։

Հիմա՝ մի քանի պատմական լիկբեզ և ընդամենը մի քանի օրինակ։

Նիկոլ, էդ քարտեզի բրոշկեն, որ դոշիդ կպցրած ֆռֆռում ես ու ամեն օր օդում թափահարում, ո՞ւմ շնորհիվ է, որ այսօր այդ տեսքով գոյություն ունի՝ քո՞, թե՞ Մակրոնի։ Երբ անընդհատ դատարկ-դատարկ խոսում եք, հիշեք, թե այսօրվա հայ-թուրքական սահմանագծի հիմքերն ինչպես են ձևավորվել և ինչ քաղաքական որոշումների հետևանքով են ամրագրվել։ 1921 թվականի մարտի 16-ի Մոսկվայի պայմանագիրը հենց այդ պատմության առանցքային փաստաթղթերից է։ Ընդ որում, այդ պայմանագիրը կնքվել է Խորհրդային Ռուսաստանի և քեմալական Թուրքիայի միջև՝ առանց Հայաստանի մասնակցության։

Թե մոռացել եք, ասեմ՝ 1920 թվականի նոյեմբերին, Կարսի անկումից հետո, Քյազիմ Կարաբեքիրի զորքերը հատեցին Ախուրյանը և նոյեմբերի 17-ին մտան Ալեքսանդրապոլ։ Այսինքն, թուրքական զորքերը գրավել էին նաև ներկայիս Հայաստանի տարածքի այդ հատվածը՝ Ալեքսանդրապոլի գավառը։

Ավելին՝ այնտեղ մնացին մինչև 1921 թվականի ապրիլի 22-ը։ Չիչերինը դեռ ապրիլի 7-ին դիվանագիտական կարգով պահանջել էր թուրքական զորքերի անհապաղ հեռացումը, իսկ ապրիլի 22-ին, 11-րդ Կարմիր բանակի հրամանատարության նախազգուշացումից հետո, թուրքական զորքերը վերջնականապես լքեցին Ալեքսանդրապոլն ու գավառը։

Էնպես որ, քո սիրած թուրքը 1920-ին էլ էր ուզում հայկական հողերը վերցնել, ու այսօր էլ է նպատակը նույնը, զուտ գործիքակազմն է փոխվել. այն ժամանակ սահմաններն առաջ էր տանում զորքով, այսօր՝ պայմանագրերով, նախապայմաններով ու քո վարած քաղաքականության ընձեռած հնարավորություններով։ Թուրքական երազանքը չի փոխվել, փոխվել են միայն թղթաբանությունն ու մարտավարությունը։ Իսկ դու փորձում ես հայ ժողովրդին համոզել, թե նրա հայրենասիրությունն է պատմական թյուրիմացություն։

Արմեն Հովասափյան

Դիտվել է՝ 759

Մեկնաբանություններ